Լուծումներ` բովանդակային խնդիրների կարգավորման համար

2016-10-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ կրթության ոլորտում համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում…

Փոխըմբռնման հուշագիր` հայ-իտալական գիտակրթական համագործակցության

2016-10-26

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև այսօր ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ…

Տեղի է ունեցել Մատենադարանի տնօրինության նիստ

2016-10-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Մատենադարանի վաղամեռիկ տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը:
Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Մատենադարանի ներկայիս աշխատակազմը պետք…

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

2016-10-21

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն…

Նախարարը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

2016-10-21

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։