Հուշագիր` էլեկտրոնային կրթության զարգացմանը միտված
2016-11-04
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է «Dasaran» էլեկտրոնային կրթական հարթակի գործունեության զարգացում, նոր էլեկտրոնային գործիքների ներդնում: Ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԿԳ նախարարը կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ արդյունավետ գործունեության համար «Dasaran» կրթական ծրագրին…
Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը
2016-11-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում…
Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն
2016-11-02
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:
Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է…
ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
2016-11-01
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ…
Հետադարձ կապի պատասխանատուներ
2016-11-01
Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ներկայացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Հետադարձ կապի» պատասխանատուներին՝ ըստ ոլորտների: Ներկայացված կոնտակտային տվյալների միջոցով, հանրությունը կարող է կապ հաստատել պատասխանատուների հետ, ինչպես հեռախոսային կապով, այնպես էլ էլեկտրոնային փոստով:
Պատասխանատուներ
Ոլորտներ
…