Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը տոնում է իր 55-ամյակը
2016-12-06
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներ ողջունել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն…
Նպատակը լավագույն տարբերակ ունենալն է. Լ. Մկրտչյան
2016-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների…
Մշակվելու է հայեցակարգ` օտար լեզուների դասավանդման
2016-12-05
Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ, այդ թվում, որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի: Վարչապետի…
Նախարարի տեղակալն ընդունել է ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին
2016-12-05
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:
Ողջունելով…
Կստորագրվի հայ-հնդկական կրթական համագործակցության նոր համաձայնագիր
2016-12-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիին:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու…