Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ
2016-11-30
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար…
Հետազոտությունների արդյունքները` քաղաքականության մշակման հիմքում
2016-11-29
Մեկնարկել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՚ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ: Աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը: Նա…
Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում
2016-11-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի…
Նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ
2016-11-28
«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ:
Վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև…
Ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները
2016-11-28
Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները: Նոյեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 8 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 1 ահազանգի: Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել…