Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան
2016-12-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և ոլորտի այլ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-12-14
Դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին»,
«Վարդան Մկոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության…
Պարգևներ կրթական հաղորդումների հեղինակներին
2016-12-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60-րդ և Հանրային ռադիոընկերության հիմնադրման 90-րդ տարեդարձերի կապակցությամբ հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Շնորհավորելով ներկաներին՝ Դ.…
Հուշագիր՝ ուսումնական և գիտական հեռավար միջոցառումների կազմակերպման վերաբերյալ
2016-12-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «ԱՐՓԱ» (Ուսումնասիրություն, հետազոտություն և ծրագրավորում Հայաստանի համար) կազմակերպության նախագահ Հակոբ Փանոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ուսումնական և գիտական համատեղ ծրագրեր իրագործելու և մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, նպաստել բուհերում հեռավար ուսուցման և վերապատրաստման արդյունավետ ծրագրերի ներդրմանը, հեռավար…
Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից
2016-12-12
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի…