Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

2016-12-21

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես  2016 թ. կատարված աշխատանքները,  ինչպես նաև նախանշվել են  2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած  Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ  են հանձնվել 2016թ․…

Տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մեկնարկը

2016-12-20

Այսօր տեղի է ունեցել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության վերաբերյալ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան բակալավրիատի նպատակները, տեսլականը, ծրագրին անդամակցելու  քայլերն ու պահանջները։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Արարատյան բակալավրիատին» անդամակցելու թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովի անդամները՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

2016-12-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: 
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության…

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

2016-12-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ…

Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը

2016-12-14

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: Այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։