ԳԹԿ առաջիկա անելիքները

2007-10-17

Հոկտեմբերի 18-ին, ժամը 1200-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում (Այգեստան 9/4) տեղի կունենա ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի մամուլի ասուլիսըÖ‰ Նա կներկայացնի ԳԹԿ առաջիկա անելիքները. քննական նոր համակարգով ներդրվող «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների ուղեցույցների և քննական առաջադրանքների մշակման գործընթացըÖ‰  

Հեղինակային մանկավարժության բաց փորձաքննություն

2007-10-16

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հոկտեմբերի 18-20-ը կազմակերպում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության բաց փորձաքննությունÖ‰ Որպես փորձագետներ հրավիրում ենք կրթահամալիրով հետաքրքրվող մարդկանց՝ ԿԳ նախարարության և տեսչության, կրթության բաժինների մասնագետների, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատողների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ծնողների, ուսուցիչների, ուսումնական հաստատությունների ղեկավարների և յուրաքանչյուր ցանկացողիÖ‰

Միջոցառում Կրթության ազգային ինստիտուտում

2007-10-16

Հոկտեմբերի 17-ին, ժամը1230-ին Կրթության ազգային ինստիտուտում /Տիգրան Մեծի 67/ կնշվի հայտնի գրականագետ Դավիթ Գասպարյանի 60-ամյակը:

Ստեղծվել է մանկավարժական կրթություն իրականացնողների կոնսորցիում

2007-10-16

Հանրապետությունում մանկավարժական կրթություն իրականացնող 6 բուհերի միջև ստորագրվել է միջբուհական կոնսորցիում ձևավորելու մասին հուշագիրÖ‰ Հուշագրին միացած բուհերի ներկայացացուցիչներին այսօր ընդունեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն ՄկրտչյանըÖ‰ Նման միավորումները բխում են բուհական համակարգում ներկայումս իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից և նպատակ ունեն Բոլոնիայի գործընթացի զարգացումները կազմակերպել համակարգված ձևովÖ‰ Նախարարը ողջունեց կոնսորցիումի ձևավորման…

Կքննարկվեն մանկավարժական կրթության ոլորտում առկա խնդիրները

2007-10-15

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԿԳՆ-ում նախարար Լ. Մկրտչյանը կընդունի մանկավարժական կրթություն իրականացնողների կոնսորցիումի անդամներին: Կքննարկվեն Հայաստանում մանկավարժական կրթության ոլորտում առկա խնդիրները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։