«Բարեկամություն» կրթաթոշակ ևս 25 ուսանողի

2007-12-06

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Մոսկվայի «Կրթություն» հիմնադրամի կողմից սահմանված 25 կրթաթոշակների հանձնման արարողությունը: Ուսումնական տարեսկզբին այս հիմնադրամը հանրապետության  բուհերի 101 ուսանողի արդեն տրամադրել է «Բարեկամություն» կրթաթոշակ: Սակայն «Կրթություն» կրթաթոշակային ֆոնդի հիմնադիր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի որոշմամբ ուսանողների թիվը նոյեմբեր ամսից ավելացել է:
Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ պետական բուհերի սոցիալապես անապահով ընտանիքների գերազանց առաջադիմությամբ սովորողներին:
Կրթաթոշակները և վկայականները ուսանողներին կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։