Արձակուրդները՝ դեկտեմբերի 24-ից

2007-12-10

Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կսկսվեն ձմեռային արձակուրդներըÖ‰ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի՝ օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին հրամանով, 2007-2008 ուսումնական տարում արձակուրդները կազմակերպվում են հետևյալ ժամանակացույցով. 3-11-րդ դասարանների բոլոր տշակերտների համար աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային` դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ, գարնանային` մարտի 17-23-ը ներառյալÖ‰
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 11-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 10-ից 23-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, մարտի 10-ից 23-ը ներառյալ:
Ըստ հրամանի, դպրոցը կարող է ինքնուրույն սահմանել արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով ԿԳ նախարարության հետ:
Հիմնականում ջեռուցման կազմակերպման խնդիրների հետ կապված՝ դպրոցների մեծ մասում աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները միացվում ենÖ‰ Դրանով էլ պայմանավորված՝ դեկտեմբերի 24-ին սկսվող արձակուրդները տարբեր մարզերում կավարտվեն հունվարի 13-ին կամ 21-ինÖ‰ Այդ մասին դպրոցներին հավելյալ կտեղեկացնեն կրթության մարզային ստորաբաժանումներըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։