«Ուսուցումը Հայաստանում-2008» ցուցահանդես

2008-04-16

Ապրիլի 16-ին ՀՀ կառավարական առաջին շենքի նախասրահում բացվեց «Ուսուցումը Հայաստանում -2008» միջազգային ավանդական VII ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների միություն» հասարակական կազմակերպությունը:  
 

Ցուցահանդեսը բացվեց Մ. Սեբաստացի կրթահամալիրի մանկական երգչախմբի ելույթով: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, ով, ողջունելով ներկաներին, նշեց. «Արդեն ավանդույթ է դարձել կրթական ամենամյա ցուցահանդեսի կազմակերպումը, որը ոչ միայն ներկայացնում է մեր կրթական հաստատությունների ձեռքբերումները, այլև հնարավորություն տալիս հանրության լայն շերտերին, մասնավորապես աշակերտությանը ծանոթանալ Հայաստանում ուսուցանվող մասնագիտություններին: Ցուցահանդեսը կարևոր է նաև մեր շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման համար»:

Ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, այլև Հայաստանում կրթական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունները:
Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն նաև կլոր-սեղան քննարկումներ` «Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում», «Հայ-անգլերեն իմաստալից թարգմանիչ», «Մարդու իրավունքների կրթության զարգացումը Հայաստանում» և այլ թեմաներով:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 18-ը:
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։