«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ (ԵՈՀՌ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-10-28
Նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը Եվրոպական որակի հավաստման ռեգիստրին (ԵՈՀՌ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին:
2.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Եվրոպական որակի հավաստման ռեգիստրին (ԵՈՀՌ) անդամակցության անդամավճարների վճարումը:
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ
2008-10-28
Նախագիծ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) մասնագիտությունների ցանկը և կարգը` համաձայն N…
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2008-10-27
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր…
Ղազախստանում կայացավ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների կոնֆերանսը
2008-10-24
ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը պաշտոնական այցով գտնվում էր ՂազախստանումÖ‰ Աստանայում հոկտեմբերի 23-ին հրավիրվել էր ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների 15-րդ կոնֆերանսըÖ‰ Նախ ներկայացվել է նախարարների նախորդ կոնֆերանսի որոշումների կատարման ընթացը, որոնք ուղղված էին միասնական կրթական տարածք ձևավորելուն և վերաբերում էին բուհական կրթական աստիճանականությանը, կրթության որակի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը,…
Կրթաթոշակներ և դրամաշնորհներ
2008-10-23
Ավստրիայի գիտության և հետազոտությունների նախարարությունը 2009-2010թթ. ուսումնական տարվա համար արտասահմանյան ուսանողներին, շրջանավարտներին և երիտասարդ գիտնականներին տրամադրում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ (գրանտներ): Դիմորդները կարող են անգլերեն կամ գերմաներեն լեզուներով գրանցվել կրթաթոշակների և դրամաշնորհների տվյալների Ավստրիական բազայի կայքէջում www.grants.at