Ղազախստանում կայացավ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների կոնֆերանսը

2008-10-24

ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը պաշտոնական այցով գտնվում էր ՂազախստանումÖ‰ Աստանայում հոկտեմբերի 23-ին հրավիրվել էր ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների 15-րդ կոնֆերանսըÖ‰ Նախ ներկայացվել է նախարարների նախորդ կոնֆերանսի որոշումների կատարման ընթացը, որոնք ուղղված էին միասնական կրթական տարածք ձևավորելուն և վերաբերում էին բուհական կրթական աստիճանականությանը, կրթության որակի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը, ԱՊՀ անդամ երկրներում բուհերի մասնաճյուղերի գործունեության ուսումնասիրության հանձնախմբի ձևավորմանը և ուսուցիչների ու կրթության ոլորտի աշխատողների համաժողովի կազմակերպմանըÖ‰

Կրթության որակի համեմատական վերլուծություններ կատարելու առումով կարևորվել և քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրներում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող հարցերÖ‰ Նախանշվել է երեք՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից 6 երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում օլիմպիադաների հաջորդական կազմակերպման ծրագիրըÖ‰ Ըստ այդմ, Հայաստանում 2010 թվականին նախատեսվում է անցկացնել «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադանÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։