Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
2008-10-27
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն,
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
«Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը)բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ
ժ)հրատարակած հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ(դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2008թ. նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2008 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 1100-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրում:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն