Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2008-11-17

Նոյեմբերի 18-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև` հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին:  

ՉԻՎՆԻՆԳ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

2008-11-17

Բրիտանական դեսպանատունը Երևանում և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարում են 2009/2010 ուստարվա համար Չիվնինգ կրթաթոշակի բաց մրցույթ, որը ֆինանսավորում են Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունները: Յուրաքանչյուր տարի ՀՀ շուրջ 5 քաղաքացի, որոնք արժանացել են Չիվնինգ կրթաթոշակի, Միացյալ Թագավորության հեղինակավոր կրթական հաստատություններից որևէ մեկում (ըստ դիմորդի ընտրության) մագիստրոսի…

Միջդպրոցական մրցույթ-փառատոն

2008-11-14

Նոյեմբերի 15-ին, ժամը 1200-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում /Արգիշտի փ.7/ «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և «Ռոսզարուբեժ» կենտրոնի օժանդակությամբ կազմակերպում է «Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» խորագրով միջդպրոցական առաջին մրցույթ-փառատոնը, որը 2008 թ.-ը ՌԴ-ում «Ընտանիքի…

Միջազգային գիտաժողով

2008-11-14

Նոյեմբերի 15-ին, ժամը 1030-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական և հանգստի կենտրոնում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` «Կրթության բարեփոխումների հոգեբանական հիմնահարցեր» թեմայով: Գիտաժողովին կմասնակցեն Իռլանդիայի, ՌԴ և ՀՀ բուհերի դասախոսներ:

Համահայկական կրթական գիտաժողով

2008-11-13

Նոյեմբերի 14-ին, ժամը 1000-ին Երևանի պետական համալսարանի Ավանի մասնաշենքում /Ծարավ աղբյուրի փ. 55ա/ տեղի կունենա «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով համահայկական կրթական գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԿԳ նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան: ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` ժամը 930-ին ԵՊՀ գլխավոր…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։