Լավագույնս համադրվել են ցանկություններն և հնարավորությունները

2008-11-04

ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն այսօր հանդիպում ունեցավ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետÖ‰ Նախարարի առաջին այցի նպատակը մանկավարժական` հանրապետության կրթության և գիտության ոլորտների 2009 թվականի բյուջեի ներկայացումն էր, քննարկումըÖ‰ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նման հանդիպումների շարք, և առաջիկայում այդպիսիք կկայանան կրթական և…

Բաց քննարկում ծնողների և աշակերտների հետ

2008-11-04

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ բաց քննարկում` ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա գործունեության շուրջ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, գործող ավագ դպրոցների տնօրեններ, ծնողներ և աշակերտներ: Քննարկումը վարում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը: Նա, ողջունելով քննարկման…

Ոսկե մեդալ՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայում

2008-11-03

Իտալիայի Տրիեստ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 13-21-ը տեղի ունեցած աստղագիտության 13-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր աշխարհի 19 երկրի 93 աշակերտ, Հայաստանից Հայկ Սարիբեկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ ոսկե մեդալի: Վերջին անգամ մեր թիմն այս մրցույթում նման հաջողության հասել էր չորս տարի առաջÖ‰ Օլիմպիադայում լավագույն մասնակցություն են ունեցել…

Քննարկում` ավագ դպրոցների փորձնական ծրագրի վերաբերյալ

2008-11-03

Նոյեմբերի 4-ին, ժամը 1330-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի կունենա ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա ընթացքի վերաբերյալ բաց քննարկում` ավագ դպրոցների տնօրենների, ծնողների, աշակերտների մասնակցությամբ:   Քննարկմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը:  ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` նոյեմբերի 4-ին, ժամը 1300-ին, Վարդանանց 4…

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

2008-11-03

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2009/2010 ուսումնական տարվա մասնագիտություն¬ների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։