ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն այսօր հանդիպում ունեցավ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետÖ‰ Նախարարի առաջին այցի նպատակը մանկավարժական` հանրապետության կրթության և գիտության ոլորտների 2009 թվականի բյուջեի ներկայացումն էր, քննարկումըÖ‰
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նման հանդիպումների շարք, և առաջիկայում այդպիսիք կկայանան կրթական և գիտական այլ հաստատություններում ևս՝ ոչ միայն հանրության իրազեկությունն ապահովելու, այլև առաջարկվող ծրագրերի վերաբերյալ ոլորտների մասնագետների դիտարկումներն ու առաջարկությունները ստանալու, դրանց համապատասխան՝ հնարավոր ճշգրտումներ իրականացնելու նպատակովÖ‰
ԿԳ նախարարը, նախ անդրադառնալով համակարգի 2009 թվականի բյուջեին, նշեց, որ, իհարկե, չի կարելի ասել, թե այն լուծելու է մեր բոլոր խնդիրները, բայց դրանում հաջողվել է լավագույնս համադրել ցանկություններն ու հնարավորություններըÖ‰ Ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտներում հատկացումների ծավալը նախատեսվում է ավելացնելÖ‰ Եթե 2006 թվականին պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2.53%-ը, 2007 թվականին՝ 2.84%, 2008 թվականին՝ 2.94%, ապա 2009 թվականին կկազմի 3.03%Ö‰ Այսպիսով, եկող տարի կրթության ոլորտի բյուջեն կկազմի ավելի քան 127 մլրդ դրամ, գիտությանը՝ ավելի քան 8 մլրդÖ‰ Կրթության ոլորտի պետական հատկացումների 85.4%-ը կուղղվի հանրակրթության ոլորտին, 10.4%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանըÖ‰ Նախարարը նաև ներկայացրեց հանրակրթության ոլորտում իրականացվող մի շարք նոր ծրագրեր, ինչպիսիք են` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցումը, դպրոցներում զենքի պահման սենյակների ընթացիկ վերանորոգումն ու կահավորումը, ինչպես նաև ավագ դպրոցների ցանցի ստեղծումըÖ‰ Նկատելիորեն ավելացել է Սփյուռքի կրթական կարիքներին ուղղված գումարըÖ‰ «Աշխատավարձերի առումով եթե մենք բավականին տեղաշարժ ունենք մանկավարժների համար, ցավոք, նույնը չենք կարող ասել դասախոսների և գիտաշխատողների առումով»,- ասաց նախարարըÖ‰ Սակայն հատկապես գիտության ոլորտում, նախարարի խոսքով, այժմ քաղաքականությունը միտված է տնտեսական ծախսերի ավելացմանըÖ‰ Եթե ընթացիկ տարում ոլորտի հատկացումների հարաբերակցությունը կազմել է 87% աշխատավարձերի և 13% տնտեսական ծախսերի համար, ապա 2009թ.-ին այդ հարաբերակցությունը սահմանված է համապատասխանաբար 75% և 25%Ö‰ «Քաղաքականությունն ուղղված է նրան, որ ի վերջո մենք կարողանանք աստիճանաբար ձեռք բերել և թարմացնել գիտական հաստատությունների նյութատեխնիկական բազան, առանց որի լուրջ գիտական աշխատանքի մասին դժվար է խոսելÖ‰ Իհարկե, այստեղ էլ աշխատավարձերը չափազանց կարևոր են, սակայն ոլորտում իրավիճակն այնպիսին է, որ միջին հաշվարկային աշխատավարձ՝ 50 հազար դրամը հարաբերական է, քանի որ իրականում գիտական աշխատանքով զբաղված գիտնականը՝ տարբեր ծրագրերում ընդգրկվելով, կարող է և կարողանում է այն կրկնապատկել, եռապատկել կամ շատ ավելացնել»,- ասաց նախարարըÖ‰
Նախարարը պատասխանեց նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի հաշվարկն այլ բանաձևով իրականացնելու հնարավորությանը, դպրոցականների գեղագիտական դաստիարակության ծրագրերին, բուհերում զինվորական ամբիոններ վերաբացմանը, մարզերում կրթության կազմակերպմանըÖ‰