Ոսկե մեդալ՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայում
2008-11-03
Իտալիայի Տրիեստ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 13-21-ը տեղի ունեցած աստղագիտության 13-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր աշխարհի 19 երկրի 93 աշակերտ, Հայաստանից Հայկ Սարիբեկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ ոսկե մեդալի: Վերջին անգամ մեր թիմն այս մրցույթում նման հաջողության հասել էր չորս տարի առաջÖ‰ Օլիմպիադայում լավագույն մասնակցություն են ունեցել նաև Չինաստանի, Կորեայի, Հնդկաստանի և Ռուսաստանի թիմերը:
Տրիեստում Հայաստանի թիմը ներկայացնում էր երեք աշակերտ՝ Վալերի Վարդանյանը (Ֆիզմաթ դպրոց), Վահե Գալստյանը և Հայկ Սարիբեկյանը (Քվանտ վարժարան): Թիմի ղեկավարն էր Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը, երկրորդ ղեկավարն էր և օլիմպիադայի նախապատրաստման աշխատանքներին մասնակցում էր ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը: Օլիմպիադայի հետաքրքիր և հագեցած ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են նաև Տրիեստի ֆիզիկայի ինստիտուտ և աստղադիտարան: Մեր թիմի անդամները եղել են նաև սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում:
Մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից, ինֆորմատիկայից և աստղագիտությունից միջազգային օլիմպիադաներին Հայաստանի Հանրապետության դպրոցականները մասնակցում են 1993 թվականիցÖ‰ Աստղագիտության միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը մասնակցում է 2001 թվականից: 2001-2007 թվականներին մեր դպրոցականներն արժանացել են 3 առաջին (ոսկե մեդալ), 3 երկրորդ (արծաթե մեդալ) և 6 երրորդ (բրոնզե մեդալ) կարգի դիպլոմների: Այդ հաջողություններում մեծ է եղել Քվանտ վարժարանի ուսուցիչ և Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, արժանահիշատակ Արմեն Օսկանյանի վաստակըÖ‰