Մեդալների թիվը համալրվեց արծաթով և բրոնզով

2017-07-31

Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում հուլիսի 23-ից 30-ը կայացած «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը իր մեդալների թիվը համալրեց ևս երկուսով՝ շահելով մեկական արծաթե և բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալի՝  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը: Մեր հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը /ԵՊՀ/, Հռիփսիմե Մաթևոսյանը /ԵՊԲՀ/ և Մերի Հովսեփյանը /«ԱՅԲ» կրթական հիմնադրամ/։ 
Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մեր թիմերն արդեն շահել են 3 արծաթե, 5 բրոնզե մեդալներ և 3 գովասանագրեր։
Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Ինֆորմատիկա» առարկայից Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։