Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է կրթության մշակներին
2017-08-31
Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին`…
Հայ-իրաքյան կրթական համագործակցություն
2017-08-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին`ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ հատկապես կրթության և գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝…
ԵՏՄ երկրներում կներդրվի մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ
2017-08-31
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում WorldSkills International-ի շրջանակում տրվել է նոր` WorldSkills Eurasia համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել WorldSkills International-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև համագործակցության…
Օգոստոսյան խորհրդակցությունները մոտենում են եզրագծին
2017-08-30
Տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ ամփոփելով օգոստոսյան խորհրդակցությունների շարքը՝ ոլորտի ներկայացուցիչներին և հանրությանն է ներկայացվել աշխատանքների այն…
Շարունակվում են մասնագիտական քննարկումները. հանդիպում «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչների հետ
2017-08-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրներն ու հիմնական առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարը նշել է, որ դպրոցները պետք է մշտապես կապի մեջ լինեն միմյանց հետ և ապահովեն փորձի փոխանակում, քանի որ, ըստ…