11 մեդալ` դպրոցականների միջազգային օլիմպիադաներում
2017-08-07
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաժակ Գալստյանը արժանացել է բրոնզե մեդալի դպրոցականների միջազգային օլիմպիադաներում մեր թիմերի մեդալների թիվը հասցնելով 11-ի /4 արծաթ և 7 բրոնզ/: Մեր հավաքականը ղեկավարել են ԵՊՀ ներկայացուցիչներ Վահրամ Դումանյանը և Արմեն Անդրեասյանը։
Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Աստղագիտություն» առարկայից Թաիլանդի Ֆուկետ քաղաքում։