ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-09-06

Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Պարգևներ՝ Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի հաղթողներին

2017-09-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լ. Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային ուսանողական…

«Գրաբարի շտեմարանի» շնորհանդես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

2017-09-04

Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող  «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ…

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի տոն

2017-09-01

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Սեպտեմբերի 1-ի առիթով այցելել է Գաղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց: Ողջունելով դպրոցականների նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ապագան կերտվում է դպրոցում և հայ ժողովուրդը դարերով ապացուցել է իր բացարձակ նվիրվածությունը կրթությանն ու դպրոցին. «Փոքր գյուղական դպրոցները, որի…

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

2017-08-31

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման  հաջողությունը կախված…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։