«Թումանյանական շաբաթ»

2009-02-16

Փետրվարի 16-ից մեկնարկեց Հովհաննես  Թումանյանի  ծննդյան  140-ամյակին նվիրված «Թումանյանական շաբաթը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ գրողների միությունը: Նախատեսվող միջոցառումների շրջանակում Երևանի և հանրապետության մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ` նվիրված Հ. Թումանյանին: 

Նախատեսվում է նաև փետրվարի 19-ը հայտարարել «Գիրք նվիրելու օր», որը հնարավորություն կտա ինչպես աշակերտների, այնպես էլ ազգաբնակչության շրջանում վերականգնել այդ բարի ավանդույթը: Արդեն պաշտոնապես ընդունված «Մայրենիի օրը»` փետրվարի 21-ը,  այս տարի կնշվի «Թումանյանական շաբաթվա» շրջանակում: Սա ևս մեկ առիթ է աշակերտների մոտ կարևորելու մայրենիի անաղարտության պահպանումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։