Դասագրքերը` նախարարության ուշադրության կենտրոնում
2009-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ապրիլի 8-ին նախարարի տեղակալ Բ. Եսայանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների և «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների դասագրքերի համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված հեղինակային խմբերի անդամների մասնակցությամբ: Բ. Եսայանը նշեց, որ հասարակության մեջ, այդ թվում` նաև ուսուցիչների շրջանում, կան որոշակի…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-04-08
Ապրիլի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակման համար նախատեսված հատկացումների մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-04-08
ՆԱԽԱԳԻԾ
--------------
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի…
Եվրոպական կրթական նախագիծ
2009-04-08
Սանկտ-Պետերբուրգի, Բոլոնիայի, Մալթայի նշանավոր համալսարանների համագործակցությամբ 2009 թվականի օգոստոսի 1-18-ը Մալթայում կիրականացվի կրթական նոր նախագիծ, որն ուղղված է Եվրոպայի երկրների այն երիտասարդներին, որոնց որոշումները մոտ ապագայում մեծ ազդեցություն կունենան տարբեր երկրների և տարածաշրջանների զարգացման վրա:
Նախագծի հիմքում ընկած է հազարամյակի արդիական խնդիրների վերլուծությունը` ամենատարբեր մասնագիտությունների տեսանկյունից: Նախագծի շրջանակներում…
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2009-04-06
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
…