Եվրոպական կրթական նախագիծ
2009-04-08
Սանկտ-Պետերբուրգի, Բոլոնիայի, Մալթայի նշանավոր համալսարանների համագործակցությամբ 2009 թվականի օգոստոսի 1-18-ը Մալթայում կիրականացվի կրթական նոր նախագիծ, որն ուղղված է Եվրոպայի երկրների այն երիտասարդներին, որոնց որոշումները մոտ ապագայում մեծ ազդեցություն կունենան տարբեր երկրների և տարածաշրջանների զարգացման վրա:
Նախագծի հիմքում ընկած է հազարամյակի արդիական խնդիրների վերլուծությունը` ամենատարբեր մասնագիտությունների տեսանկյունից: Նախագծի շրջանակներում դասավանդելու են պետական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ և խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Այս նախագիծն արդեն արժանացել է Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ակադեմիական, գործնական և երիտասարդական լսարանների ուշադրությանը:
Ծրագրին մասնակցելու է 50 երկրի 200 երիտասարդ:
Հայաստանյան բուհերին ևս հնարավորություն է տրվում մասնակցել այս նախագծին. կարող են մասնակցել բոլոր այն ուսանողներն ու ասպիրանտները, ովքեր հետաքրքրված են այս ծրագրի թեմայով:
Ծրագրի մասնակցության ամբողջական փաթեթը կազմում է 4750 եվրո:
Կրթական նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են www.arkofeurope.ru կայքում:
E-mail:www.arkofeurope@mail.ru
Հեռ. 007 /812/ 576 6153