«Ուսուցումը Հայաստանում 2009» ցուցահանդեսի բացում
2009-04-15
Ապրիլի 16-ին, ժամը 1300-ին Երևանի պետական համալսարանում /Ա. Մանուկյան 1/ կբացվի «Ուսուցումը Հայաստանում 2009» խորագրով 8-րդ միջազգային ավանդական ցուցահանդեսը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «EXPO SERVICE» կազմակերպությունը:
Բացման խոսքով հանդես կգա ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը:
Մամուլի ասուլիս
2009-04-15
Ապրիլի 16-ին, ժամը 1330-ին «Նովոստի» միջազգային ակումբում (Վարդանանց 7) տեղի կունենա ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի մամուլի ասուլիսը` մարտի 9-14-ը հանրապետության դպրոցներում անցկացված ընթացիկ գնահատման վերաբերյալ:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-04-15
Ապրիլի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009/2010 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ…
««ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ-ՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ , «ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱ
2009-04-15
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-64-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն»…
ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./
2009-04-15
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /2 կրթաթոշակ/ ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:
…