ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./
2009-04-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /99 կրթաթոշակ/ և հետբուհական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն…
Ի գիտություն 2009 թվականի դիմորդների
2009-04-17
Ապրիլի 16-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009/2010 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն` ըստ մասնագիտությունների:
«Ուսուցումը Հայաստանում 2009»
2009-04-16
Երևանի պետական համալսարանի նախասրահում ապրիլի 16-ին բացվեց «Ուսուցումը Հայաստանում 2009» միջազգային ավանդական 8-րդ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 30 պետական և ոչ պետական հավատարմագրված բուհ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային…
Արդյունքների ամփոփում` քննությունների նախաշեմին
2009-04-16
Պետական ավարտական և միասնական քննությունների նախաշեմին Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը ապրիլի 16-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփեց ընթացիկ քննությունների արդյունքները: Բանախոսը նշեց, որ ընթացիկ գնահատման հիմնական նպատակն էր առավել ճշգրիտ ու համապարփակ տեղեկություն ստանալ հանրակրթական դպրոցներում կրթության որակի, առկա խնդիրների վերաբերյալ, վերլուծել և համապատասխան լուծումներ առաջարկել: Նա…