«ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-04-08
ՆԱԽԱԳԻԾ
--------------
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «03. «Գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակում» ծրագրով նախատեսված 58386700 դրամ պետական աջակցությունը տրամադրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` հրատարակման ծախսերի բաշխումը կատարել համաձայն հավելվածի: