Մեկնարկում են միասնական քննությունները
2009-06-01
Հունիսի 2-ին, ժամը 930-ին ՀՀ-ում կմեկնարկեն միասնական քննությունները` «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կենսաբանություն» առարկաներից:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում գտնվող քննական կենտրոններ:
Քննությունները լուսաբանող լրագրողները հրավիրվում են ԵՊՀ ժամը 900-ին:
Ժամը 1500-ին ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն (Այգեստան 9/4)` լուսաբանելու ձևաթղթերի ընդունման և պատասխանների բազայի ձևավորման աշխատանքները: