Վերջին դասը վարում է ՀՀ ԿԳ նախարարը
2009-05-22
Մայիսի 23-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Էջմիածնի թիվ 7 դպրոցում /Գարեգին Նժդեհի փողոց/ կվարի շրջանավարտների վերջին դասը: ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` ժամը 1015-ին Վարդանանց 4 հասցեից («Եվրոպա» խանութի մոտ)Ö‰
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2009-05-22
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ մայիսի 27-ին, ժամը 1400-ին, կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստը:
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1.«Երևանի Գ.Աթարբեկյանի անվան հ. 61 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
ՄՐՑՈՒՅԹ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ/
2009-05-21
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2009-2010 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար 2 բուհական կրթաթոշակների իրականացման համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների 2007թ., 2008թ. և 2009թ-ի շրջանավարտները, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին:
…
«Կենգուրու 2009» մրցույթի արդյունքների ամփոփում
2009-05-21
Մայիսի 22-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքներին:
Ասուլիսին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, Հայաստանում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ…