Առայժմ՝ 10 հազար դիմորդ

2009-05-27

Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ, նախարարությունում գումարեց իր առաջին նիստըÖ‰ ԿԳ նախարարը կարևորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված և հրապարակային կազմակերպումըÖ‰ «Հաշվի առնելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարևոր է հրապարակայնության և հանրության վստահության ապահովումը»,- ասաց նաÖ‰ ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս. Մելիքյանը տեղեկացրեց, որ, մայիսի 27-ի տվյալներով, հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդÖ‰

Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերինÖ‰ Մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխա է, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքիÖ‰     
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց  կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ըÖ‰ Այս տարի կենտրոնացված կարգով կանցկացվեն հայոց և օտար լեզուների բանավոր քննությունները, ինչպես նաև ապագա լրագրողների ստեղծագործական մրցույթըÖ‰ Շարադրության այս քննությունը կտևի 4 ժամ, բողոքարկման առումով կգործի նախորդ տարիների քննությունների համար գործող նույն կարգըÖ‰
Քննարկվեց նաև ռուսերենի ուսուցմամբ դասարանների և դպրոցների շրջանավարտների հարցը, ովքեր ավարտական վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունենÖ‰ ՀԸՀ որոշմամբ, այն ֆակուլտետներում, որտեղ «Հայոց լեզու» առարկայի գնահատականը ոչ մրցութային է, ռուսերենի ուսուցմամբ դասարանների շրջանավարտներին կթույլատրվի դրա փոխարեն ներկայացնել «Ռուսաց լեզվի» գնահատականըÖ‰ Ջավախքի դիմորդների պարագայում նույն ֆակուլտետներում որպես ոչ մրցութային միավոր կընդունվի ավարտական վկայականի «Հայոց լեզվի» միավորըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։