Նախարար Լ. Մկրտչյանն ընդունել է Մ. Շվիդկոյին

2017-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Երևանում է գտնվում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Հյուրի խնդրանքով  ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության…

Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

2017-09-14

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը…

Օրակարգում` հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը

2017-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է մի շարք դպրոցների տնօրենների և ԿԱԻ փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրներին: Ըստ նախարարի` մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որը ներկայացվել է հանրային քննարկման: Լևոն Մկրտչյանի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-09-14

Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» 
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Մագիստրոսական կրթական նոր ծրագրի մեկնարկ

2017-09-11

Այսօր տրվել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը վավերացվել է հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանների միջև կնքված…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։