Մրցում էին լավագույնները
2009-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունենցավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2003 թվականից սկսած կազմակերպում են այս մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով` մարզային և հանրապետական:
2003 թվականից մինչ օրս այս մրցույթի շրջանակներում ավելի քան երկու հարյուր ուսուցիչ արժանացել է մրցանակների:
2009 թվականի մրցույթի հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել մարզային փուլում հաղթող ճանաչված 45 ուսուցիչ, որոնցից ներկա էր 41-ը:
Մրցույթի հանրապետական փուլն ընդգրկում է.
ա/Ուսուցչի ստեղծագործական և մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանք:
բ/«Կլոր սեղան» բանավեճ` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:
գ/Առաջարկություններ` տվյալ առարկայի դասավանդման կատարելագործման ուղղությամբ:
Յուրաքանչյուր առարկայից սահմանված է 1 առաջին, 2` երկրորդ և 3` երրորդ կարգի մրցանակ: Կտրվեն նաև մրցանակներ մասնակցության համար:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: