Պաշտոնական այց` Վիեննա

2010-01-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով կգտնվեն Վիեննայում: Այցի ընթացքում կստորագրվի «Ավստրիայի Հանրապետության  կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասինե փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարար տիկին Քլաուդիա Շմիդը կքննարկեն միջբուհական համագործակցության, բուհերի ինքնավարության,  Բոլոնիայի գործընթացի, կրթաթոշակների փոխանակման, գիտության բնագավառում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։