ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./

2010-01-22

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև  ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•հարցաթերթիկ չինական կողմից ներկայացված,
•ինքնակենսագրություն /անգլերեն (CV)
•2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներն առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
•3x4չափսի 5 գունավոր լուսանկար,
•արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը, կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
•ռեֆերատ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի  իմացությամբ դիմորդներին, ըստ հաջորդականության:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22.02.2010թ.ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 1-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07)

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։