Պաշտոնական այց` Վիեննա
2010-01-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով կգտնվեն Վիեննայում: Այցի ընթացքում կստորագրվի «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարար տիկին Քլաուդիա Շմիդը կքննարկեն միջբուհական համագործակցության, բուհերի ինքնավարության, Բոլոնիայի գործընթացի, կրթաթոշակների փոխանակման, գիտության բնագավառում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: