ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
2010-10-04
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:
Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման: Այս առումով կրկնակի կարևորվում է ուսուցչի դերը, և բարձրանում նրա պատասխանատվությունը:
ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ:












