Հայաստան-Ավստրիա. գործընկերային հարաբերություններ կրթության ոլորտում
2010-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ավստրիայի մշակույթի և կրթության դեպարտամենտի ղեկավար Անտոն Դեբարտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին մասնագիտական կրթության բնագավառի ներկայացուցիչ Ռայնհարդ Նյոբաուերը և միջազգային երկկողմ կրթական հարցերի գծով ներկայացուցիչ Հայդե-Մարի Հայդինզերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջին մասնագիտական կրթության և հանրակրթության ոլորտներում…
Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO-2010» ցուցահանդեսը
2010-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ այսօր «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում բացվել է հերթական 11-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը` «Կրթություն և կարիերա EXPO-2010» խորագրով: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ավագ դպրոցներ, ուսուցման կենտրոններ) և միջազգային դոնոր կազմակերպություններ: Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ կրթության…
Նախարարը ստորագրել է հրաման
2010-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով նոյեմբերի 15-ին Արտուշ Ապրեսի Ղուկասյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Մեկ այլ հրամանով նրա հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նպատակը` կառավարման արդյունավետության բարձրացումը
2010-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ ներկայացնող միջազգային փորձագետներ, ովքեր Հայաստանում են` օժանդակելու «ՀՀ կրթության և գիտության նախարարության կարողությունների գնահատման և հզորացման ռազմավարության» և «ՀՀ կրթության…
Նախարարի հարցազրույցը «NEWS.am» էլեկտրոնային պարբերականին
2010-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել «NEWS.am» էլեկտրոնային պարբերականին, որը զետեղված է կայքի «Հրապարակումներ» բաժնում:












