Միջտարածաշրջանային օլիմպիադա
2011-01-14
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (Ազգային հետազոտությունների համալսարան) կազմակերպում է դպրոցականների միջտարածաշրջանային օլիմպիադա` տնտեսգիտություն, հասարակագիտություն, մաթեմատիկա և իրավունք առարկաներից:
Օլիմպիադային կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները (տարիքը`14-19 տարեկան):
Օլիմպիադան կազմակերպվում է երկու փուլով` առկա և հեռակա ձևերով;
Առաջին փուլը կկայանա 2011 թվականի հունվարի 17-30-ին, երկրորդ փուլը`…
Մասնակցության առաջարկ
2011-01-14
Կրթության ոլորտի քաղաքականության և իրավական նորմատիվ ակտերի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման և տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ակտիվ հանրային քննարկումների կազմակերպման նպատակով նախարարության կայքում բացվել է «Հանրային քննարկումներ» էջ: Նորաբաց էջը հնարավորություն կտա հասարակությանը և շահագրգիռ բոլոր կառույցներին ակտիվ մասնակցել նախագծերի քննարկումներին, որոնց պարբերաբար կմասնակցի նաև կրթության և գիտության…
Մամուլի ասուլիս
2011-01-14
Հունվարի 17-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` «2011 թվականի գերակա խնդիրներն ու ծրագրերը» թեմայով:
Մեծ ներուժ`համագործակցության զարգացման համար
2011-01-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ուկրաինական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես ամրագրված են 1999թ. ստորագրված «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության բնագավառում համագործակցության…
Հաշվետվություն ՀՀ կառավարության 2010թվականի գործունեության միջոցառումների ծրագրից բխող ՀՀ կրթության և գիտության նախարարո
2011-01-13
ՀՀ կրթության բնագավառի 2010թ. գերակա խնդիրներն են եղել`
-նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը,
-հանրակրթության ոլորտի բարեփոխումները,
-նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը,
-բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական աշխատանքներն իրականացվել են համաձայն «ՀՀ-ում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ.…












