Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

2011-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով»  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:

Մրցույթ «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում

2011-01-18

Ֆրանսիայի արտաքին և Եվրոպական գործերի նախարարությունը,  Ֆրանսիական  Ալիանսը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում հայտարարում են մրցույթ` «Ֆրանսիա-Օլիմպիական ավանդույթների երկիր» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 2010թ. հուլիսի 6-ը 16-20 տարին լրացած  աշակերտները և ուսանողները:
Մրցույթը կանցկացվի երկու փուլով:

2011թվական. գերակա ուղղություններ և ծրագրեր

2011-01-17

Կրթության եւ գիտության ոլորտի գերակա ուղղությունների վերաբերյալ այսօր կազմակերպվել էր ասուլիս, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն, ըստ կրթական աստիճանների, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն նախատեսել է իրականացնել այս տարի: Նա առաջնահերթ համարեց նախադպրոցական կրթության համակարգում բարեփոխումների իրականացումըÖ‰ Մասնավորապես, 2011 թվականի ընթացքում հանրապետության չորս մարզերում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Վայոց…

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԵՎ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ /ՃԱՊՈՆԻԱ/

2011-01-14

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի հանրային և արտաքին հարաբերությունների գրասենյակը հայտարարում է մագիստրոսական (Masters) և դոկտորական (Ph.D.) կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ մրցույթ:
Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են այցելել www.grips.ac.jp/pstudents/admissions/index.html կայք:
 Ծրագրերը, մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները և վերջնաժամկետները ներկայացված են…

«Հայկական կրթական ալիքը» Youtube –ում

2011-01-14

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման և հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման հարցերում կարևորում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառությունըÖ‰
Այս համատեքտում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը»

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։