Մասնակցության առաջարկ

2011-01-14

Կրթության ոլորտի քաղաքականության և իրավական նորմատիվ ակտերի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման և տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ակտիվ հանրային քննարկումների կազմակերպման նպատակով նախարարության կայքում բացվել է «Հանրային քննարկումներ» էջ: Նորաբաց էջը հնարավորություն կտա հասարակությանը և շահագրգիռ բոլոր կառույցներին ակտիվ մասնակցել նախագծերի քննարկումներին, որոնց  պարբերաբար կմասնակցի նաև կրթության և գիտության նախարարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ քննարկումներին ներկայացված բոլոր առաջարկությունները կարժանանան պատշաճ ուշադրության, և ակնկալում` ակտիվ համագործակցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։