ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2010-12-28

Դեկտեմբերի 30-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Արշակ Գրիգորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում  տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման  նախագիծը:

Իրանում հայաստանյան բուհերի դիպլոմների փոխճանաչման գործընթաց

2010-12-28

Դեկտեմբերի 29-ին, ժամը 1200-ին Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը կայցելի Երևանի պետական համալսարան և կհանդիպի  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ԻԻՀ ուսանողների հետ:  Նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը  ՀՀ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ամփոփվել են մրցույթի արդյունքները

2010-12-28

Ամփոփվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման նպատակով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային մրցույթների արդյունքները:
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթների  մասնակցության հայտ էին ներկայացրել 11  հաստատություն ու կազմակերպություն, մասնավորապես,  7 բուհ և 4 կազմակերպություն:

 Մրցույթի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատությունների…

«ԱՐՇԱԿ ԳԱՌՆԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2010-12-28

 

ՆԱԽԱԳԻԾ

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան     Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Մինչև  2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
Արշակ Գառնիկի Գրիգորյանին` ծնվ. 05.08.1992թվ. / ք.Երևան, Ա.Ահարոնյանի 41 տ. սովորում է Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի թիվ 16 հանրակրթական…

«Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատես

2010-12-28

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2011թ. հունվարի 20-22-ը կազմակերպում է ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված «Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը: Ստուգատեսին կարող են ներկայացվել անհատական կամ խմբակային աշխատանքներ: Մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետը 2011թվականի հունվարի 19-ն է:
Ծրագիրը տեղադրված է…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։