2011թվական. գերակա ուղղություններ և ծրագրեր
2011-01-17
Անդրադառնալով ավագ դպրոցներին` նախարարը նշել է, որ այս տարի կամբողջանա ցանկըÖ‰ Նախատեսվում է, որ կձևավորվեն ևս 14-15 ավագ դպրոցներ և հանրապետությունում դրանց թիվը կդառնա շուրջ 105 : «Շարունակվում է կրթության հանրակրթական ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցման գործընթացըÖ‰ 414 հանրակրթական հաստատություն այս տարի կկցվի ինտերնետային համացանացին, և տարեվերջին ինտերնետային ծածկույթում կլինի հանրակրթության ոլորտի 1358 դպրոց»,- նշել է նախարարը և հավելել, որ այս տարի ինտերնետի հասանելիության խնդիրներ կունենան հանրապետությունում միայն բարձր լեռնային համայնքների որոշ դպրոցներ, որոնք էլ լուծումներ կստանան հետագայում: 2011-ին շարունակվելու է հանրակրթական դպրոցները համակարգիչներով ապահովելու գործընթացը և 250 դպրոցում կբացվեն համակարգչային դասարաններ, իսկ ավագ դպրոցներին կհատկացվի հավելյալ 700 համակարգիչÖ‰ Ըստ նախարարի` ընդհանուր առմամբ շուրջ 3200 համակարգչով կհամալրվեն հանրակրթական դպրոցները, ապահովելով հանրապետությունում 1/25 հարաբերակցություն, որն էլ կհամապատասխանի Եվրամիության պահանջների միջին ցուցանիշինÖ‰ «Մեր հասարակությունը միշտ չէ, որ գոհ է հանրակրթական դպրոցներում դասավանդման մեթոդներից, դասագրքերիցÖ‰ Բողոքներ են հնչում, որ դասագրքերը մատչելի չեն, իսկ դասերով ծանրաբեռնվածությունը չափից դուրս մեծ է»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը և տեղեկացրել, որ ընթացիկ տարվա օգոստոսին արդեն բեռնաթափված կլինի դպրոցական ծրագրերի 15-20 տոկոսըÖ‰ «Ներկայումս դպրոցական ծրագրերը վերանայվում են, որից հետո դրանք ավելի մատչելի կլինեն և դասերի հանդեպ վանողականություն չեն առաջացնի աշակերտների մեջÖ‰ Այս աշխատանքներում հայ մասնագետներին աջակցում են Եվրախորհրդի փորձագետները»,- հավելել է նախարարըÖ‰ Դասագրքերի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ անցյալ տարվա մրցույթում հաղթած հանձնաժողովի աշխատանքից դեռևս դժգոհություն չի եղել, ինչը նշանակում է, որ նրանց կազմած դասագրքերը հաջողված են եղելÖ‰ Նախարարը հասարակական կառույցներին կոչ է արել մասնակցել դասագիրք կազմող հանձնաժողովների աշխատանքներինÖ‰
Անդրադառնալով մանկավարժների ատեստավորման գործընթացին` Ա. Աշոտյանն ընդգծել է, որ մանկավարժների շուրջ 20 տոկոսը, այս տարվա ընթացքում անցնելով ատեստավորում և ձեռք բերելով մասնագիտացման համապատասխան տարակարգեր, կստանան նաև աշխատավարձի հավելավճարներ:
Նախարարն առանձնակի ուշադրության է արժանացրել նախատեսված սոցիալական ծրագրերը, մասնավորապես այս տարի Վայոց Ձորում փորձնական ծրագրի շրջանակում ընտանեկան նպաստի ցուցակներում ընդգրկված անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն հագուստ եւ կոշիկ, ինչպես նաև 2011 թվականին կրթության եւ գիտության նախարարությունը 120 միլիոն դրամ արժողությամբ դասագրքեր կհանձնի բնակչության անվճարունակ ընտանիքների երեխաներինÖ‰ Ծրագրի հասցեականությունը ապահովման նպատակով տվյալները ճշգրտման փուլ են անցնում Երեւանի քաղաքապետարանում եւ մարզպետարաններումÖ‰
Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ 2011 թվականին նախարարությունը կշարունակի նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների՝ քոլեջների եւ ուսումնարանների խոշորացման գործընթացը, ինչպես նաև ավարտին կհասցվեն անցած տարի սկսված վերանորոգման աշխատանքներն ու քոլեջները կհամալրվեն ժամանակակից լաբորատոր սարքավորումներովÖ‰
Բուհերում այս տարի ևս բարեփոխումները կընթանան լայն թափով, մասնավորապես Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն այս տարի կիրականացնի փորձնական հավատարմագրում, ինչպես նաև հայաստանյան բուհերն օտարերկրյա ուսանողների համար գրավիչ դարձնելու նպատակով հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող անգլալեզու բարձրորակ ձեռնարկ է հրատարակվելու, որն անվճար բաժանվելու է Հայաստանում գործող դեսպանատներին և տարածվելու է ՍփյուռքումÖ‰
Տարին կնշանավորվի նաև մեկ այլ փորձնական ծրագրով՝ ուսանողական վարկերովÖ‰ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վարկերը տրամադրվեն հնարավորինս մեղմ պայմաններով, երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով»,- ասել է նախարարըÖ‰
Շարունակելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների թեման` նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը Լեհաստանի հետ միասին այս տարի ստանձնում է Բոլոնիայի համանախագահությունը, որն առավել պարտավորեցնող է դարձնում բարեփոխումների առաջընթացի ապահովումը: 2011 թվականից սկսած մասնավոր բուհերի ընդունելության քննությունները ևս կազմակերպվելու են կենտրոնացված համակարգով, բացի այդ, տարվա ընթացքում 7-10-ով կրճատվելու են մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը: «Գործընթացները կհանգեցնեն նրան, որ մասնավոր և պետական բուհերն ի վերջո իսկապես հավասար իրավունքներ և հնարավորություններ կունենան»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Նախարարը հիշեցրել է, որ կատարել է նախկինում տված խոստումը, այն է. youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը», որը հատկապես սփյուռքահայությանը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգըÖ‰ Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրերին, նախարարը նշել է. «Լուրջ փոփոխություններ ենք նախատեսում իրականացնելÖ‰ Վերանալու են ընդունելության քննությունները քոլեջներում և ուսումնարաններում և ընդունելությունը տեղի կունենա դպրոցական ավարտական քննությունների արդյունքնեի հիման վրաÖ‰ Բարեփոխում ենք նաև բուհական ընդունելության քննությունների մեխանիզմները, որպեսզի 2012 թվականին այլևս ստիպված չլինենք վիճահարույց խնդիրների առջև կանգնել»Ö‰
Ա. Աշոտյանը դժգոհություն է հայտնել Կրթության պետական տեսչության աշխատանքներից եւ հավաստիացրել, որ իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններÖ‰ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավարտվել են դպրոցների տնօրենների վերապատրաստման դասընթացները և նախարարությունը շուտով կկազմակերպի համապատասխան հավաստագիր ստանալու համար նախատեսված քննությունները:
Անդրադառնալով գիտության ոլորտին` նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում խոշորացումից զերծ չի մնա նաև գիտական ոլորտը, մասնավորապես վերանայվում են մասնագիտական խորհուրդները, կրճատվել են գիտական հոդվածներ տպագրող հանդեսների թիվը, խստացվել են պահանջները:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հակակոռուպցիոն ծրագրին, մարզերի դպրոցների ջեռուցմանը, ասպիրանտական կրթությանը և այլն:












