Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

2011-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով»  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ   լուսանկարÖ‰
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2011թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։