Մրցույթ «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում

2011-01-18

Ֆրանսիայի արտաքին և Եվրոպական գործերի նախարարությունը,  Ֆրանսիական  Ալիանսը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Գնանք Ֆրանսիա 2011» ծրագրի շրջանակում հայտարարում են մրցույթ` «Ֆրանսիա-Օլիմպիական ավանդույթների երկիր» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 2010թ. հուլիսի 6-ը 16-20 տարին լրացած  աշակերտները և ուսանողները:
Մրցույթը կանցկացվի երկու փուլով:
Առաջին փուլի պայմաններն են` 15-ից 30 տողի սահմաններում ֆրանսերենով գրել տեքստ «Ինչ են ներկայացնում ինձ համար օլիմպիական արժեքները» թեմայով` օգտագործելով հետևյալ 6 բառը` կրել, դոպինգ, տվյալներ, համերաշխույթւոն, խորհրդանշել, մեդալ: Առաջին փուլը կկայանա 2011 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 22-ը:
Եզրափակիչ փուլն անց է կացվում գրավոր և բանավոր: Եզրափակիչ փուլի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 16-ին, ժ. 1100-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, մասնակցից կպահանջվի 15-ից 30 տողի սահմաններում գրել տեքստ օլիմպիական շարժման հետ կապված թեմայով` օգտագործելով 6 այլ բառ, որոնք կառաջադրվեն քննության ժամանակ:
Բանավոր քննության ժամանակ հավակնորդը պետք է ներկայացնի գրած տեքստը և պատասխանի ժյուրիի անդամների հարցերին:
Լավագույն տեքստը ներկայացրած  երեք մասնակիցը կմեկնեն Փարիզ` մասնակցելու 2011թ. հուլիսի 6-ից 16-ը անցկացվելիք մշակութային ծրագրին:  Իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և մրցանակներ:
Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը 2011թվականի ապրիլի 22-ն է: Մրցույթին մասնակցելու համար ստեղծագործությանը կից անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ տվյալները` ազգանուն, անուն, հեռախոս, ծննդյան օր, ամիս, տարի, դպրոցի կամ ուսումնական հաստատության  անվանում և հասցե:
Ստեղծագործությունը պետք է ուղարկել հետևյալ հասցեով`
0015 Երևան, Գրիգոր Լուսավորչի  8
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
«Գնանք Ֆրանսիա  2011» մրցույթին    կամ
էլ.փոստով. culturel.erevan-amba@diplomatie.gouv.fr

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։