Մրցույթ «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով
2011-03-22
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համատեղ կազմակերպում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների լավագույն գրական ստեղծագործության VII միջազգային մրցույթը՝ «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով
…
Կրթական բարեփոխումներին՝ հասարակական կառույցների մասնակցություն
2011-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սթիչթինգ Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև: Հուշագրերը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ի.…
Հուշագրի ստորագրում
2011-03-21
Մարտի 22-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն, ինկ.» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն, ինկ.» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ի.Սաղոյանը:
Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ուսանողական մարզական խաղեր
2011-03-21
Մարտի 22-ին, ժամը 1500-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ուսանողական 12-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ
2011-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի, այսօր ստորագրել են համաձայնագիր, որի նպատակն է սերտ համագործակցության միջոցով խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը սովորողների շրջանում, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ…












