Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ

2011-03-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի,  այսօր ստորագրել են համաձայնագիր, որի նպատակն է  սերտ համագործակցության միջոցով խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը սովորողների շրջանում, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակը և ձևավորել ժամանակակից պահանջները բավարարող ուսումնամեթոդական բազաÖ‰ 
<Մենք արդեն իսկ մեծ փորձ ունենք մեր դպրոցներում ֆրանսերենի դասավանդման, և այս համաձայնագիրը հնարավորություն կտա առավել ամրապնդել մեր համագործակցությունըÖ‰ Ֆրանսերենի ուսուցումը կիրականացվի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցներում՝ Շիրակից մինչև Սյունիք»,- նշել է Ա. ԱշոտյանըÖ‰
Դեսպան Ա. Ռեռնոն հուշագրի ստորագրումը բնութագրել է որպես համագործակցության համար նոր հեռանկարների հնարավորություն, որն ունի խոստումնալից ապագաÖ‰
Համաձայնագրի համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին դեռևս 1995թ. նոյեմբերի 4-ի համաձայնագիրը` խթանելու մշակութային համագործակցությունը, խորացնելու և ամրապնդելու գոյություն ունեցող սերտ կապերը, մասնավորապես, երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատմանն ուղղված ծրագրերը, օժանդակելու Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելունÖ‰
Ըստ համաձայնագրի, ֆրանսիական կողմը պարտավոր է օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններում ուսումնական ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի բազայի ձևավորմանը, աջակցել Կրթության ազգային ինստիտուտին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացների ուսումնական ծրագրերի և ֆրանսերենի  լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաև օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ դասավանդողների վերապատրաստման  կազմակերպմանը Հայաստանում, Ֆրանսիայում կամ որևէ ֆրանսախոս երկրումÖ‰
Հայկական կողմն իր հերթին պարավորվում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրեր ստեղծել հանրակրթական դպրոցների 5-ից 12-րդ դասարաններում, մշակել և հաստատել ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր, անհրաժեշտ տարածքներ տրամադրել դասավանդողների վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների և սեմինար պարապմունքների համարÖ‰
Կողմերը պարտավորվում են նաեւ լրացուցիչ միջոցներ որոնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսերերով ուսումնական ծրագրերի աշխատանքների կազմակերպման համարÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։