Մրցույթ «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով

2011-03-22

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համատեղ կազմակերպում են  «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների լավագույն գրական ստեղծագործության VII միջազգային մրցույթը՝  «Երիտասարդությունը և Հայաստանի ապագան» թեմայով
Մրցույթն անցկացվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2011 թ. սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերին` «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում-2011 « ծրագրի շրջանակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։