Համաձայնագրի ստորագրում
2011-03-17
Մարտի 18-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի համաձայնագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարության միջև: Համաձայնագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար/«Կրթություն առանÖ
2011-03-17
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2011-03-17
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ մարտի 24-ին ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2011-03-16
Մարտի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման և արձանագրային նախագծերը:












