Մամուլի ասուլիս

2011-03-29

Մարտի 30-ին, ժամը 1300-ին «Հայելի» ակումբում տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսը,  որի ընթացքում անդրադարձ կկատարվի  Վրաստանի այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին, տնօրենների հավաստագրման գործընթացին և հակակոռուպցիոն ծրագրի ընթացքին:

Հայ ուսուցչուհու հաղթանակը

2011-03-28

2010 թվականի դեկտեմբերին կայացել էր «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ ֆորումը, որը «Մայքրոսոֆթ» ընկերությունը կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղÖ‰ «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ մրցույթում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները՝ Նարինե Բաղդասարյանը (Վանաձորի «էվրիկա» վարժարան), Գեղամ Սիմոնյանը (Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան) և Անահիտ Բաղդասարյանը (Վանաձորի թիվ…

Շնորհանդես

2011-03-28

Մարտի 29-ին, ժամը 1100-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա   «ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության /2011-2015թթ./» շնորհանդեսը, որին կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Տնօրենին հայտարարվել է նկատողություն

2011-03-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «Էջմիածնի  թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն  Սուսաննա  Նազարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ`   «նկատողություն»: Տույժի կիրառման համար հիմք է ծառայել նախարարության աշխատակազմի  հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, ինչպես նաև տնօրենի գրավոր բացատրագիրը:
ՀՀ կրթության և…

Հայ-վրացական կրթական համագործակցության նոր փուլ

2011-03-28

Վրաստանի կրթության և գիտության նախարարի և  գերմանական Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն  Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում: Նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած` Եվրամիության կողմից  իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին և հանդես եկել բացման…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։