Կրթական բարեփոխումներին՝ հասարակական կառույցների մասնակցություն
2011-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սթիչթինգ Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև: Հուշագրերը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ի. Սաղոյանը: Կարևորելով հասարակական կառույցների մասնակցությունը կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ տիկին Հարությունյանը նշել է. «Նախարարությունն ունի համագործակցության լավ ավանդույթներ «Փրկենք երեխաներին» կազմակերպության հետ:
«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն, ինկ.» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ի. Սաղոյանն իր հերթին ներկայացրել է ծրագրերով նախատեսված գործողությունները:
«Տարածաշրջանային ծրագիր՝ հանուն երեխաների մասնակցության» նախագծի նպատակն է հզորացնել երեխաների ունակությունները և կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ակտիվ դերակատարություն ունենան իրենց համայնքների և իրենց անձնային զարգացման գործում՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներումÖ‰ Ծրագրի խնդիրներն են՝ երեխաների մասնակցությունը խթանելու նպատակով՝ իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացումը և հմտությունների և կարողություների զարգացումը, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում ազգային և տարածաշրգանային մակարդակներում երեխաների մասնակցության խթանումը, երեխաների իրավունքների և դրանց ոտնահարման խնդիրների վերաբերյալ քաղաքականության առաջարկների մշակման գործընթացին երեխաների մասնակցության բարելավումը: Ծրագիրն իրականացվելու է 20 դպրոցներում՝ 10-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում:
«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի նպատակն է առավելագույնս նպաստել Հայաստանի երեխաների կրթությանը և ունակությունների զարգացմանը: Ծրագրի խնդիրներն են՝ նպաստել երեխաների մասնակցությանը վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) որակյալ ծրագրերինև բարելավել դպրոցական առողջության և սննդի (ԴԱՍ) հիմնական ծառայությունները և նրանց կիրառելիությունը: Ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիք մարզերի 12 կարիքավոր գյուղական համայնքներում՝ 2011-2013 թթ ընթացքում:
«Վաղ մանկության զարգացում» ծրագրի նպատակն է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական և խնամքի ծառայությունների որակի բարելավում և 6 տարեկան երեխաների նախապատրաստում՝ տարրական դպրոցին: Ծրագրի խնդիրներն են՝ բարձրացնել վաղ մանկության զարգացման ծառայություններից օգտվելու հնարավորության մատչելիությունը երեխաների համար, բարելավել վաղ մանկության զարգացման ծառայությունների որակը, որը կխթանի երեխաների իմացական, սոցիալական, հոգեկան և ֆիզիկական, խոսքի հուզական և անձային զարգացմանը, բարելավել համայնքի կարողությունները և աջակցել վաղ մանկության զարգացման պահպանմանը և զարգացմանը, ամրապնդել տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններն ու ռեսուրսները՝ վաղ մանկության զարգացման իրականացման ուղղությամբÖ‰ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ մարզերի 3 թիրախ քաղաքային համայնքներում /Սպիտակ, Վանաձոր և Դիլիջան/:












